HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

ՀՅԴ Արցախի կառույցի դիրքորոշումներին համահունչ չէ կադրային քաղաքականությունը

Այսօր ՀՅԴ Արցախի 16-րդ շրջանային ժողովի բացման արարողության ժամանակ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն անդրադարձել է նաեւ 2010թ. Ղարաբաղում նախատեսվող խորհրդարանական ընտրություններին: «Այն ինչ տեղի է ունեցել 2005-ի խորհրդարանական ընտրություններին, չի կարելի որակել հաղթանակ կամ պարտություն տերմիններով: Դա քաղաքական բիծ էր, որ թույլ տվեցին օրվա իշխանությունները: Հանուն ճշմարտության պիտի արձանագրենք, որ 2007թ. իշխանություններից առ այսօր Արցախի բարձրագույն իշխանությունները հավատարիմ մնացին իրենց որդեգրած քաղաքականությանը` վարչական ռեսուրսներ չներգրավելով որեւէ ընտրությունների ժամանակ, գիտակցելով այդ երեւույթի ավերիչ հետեւանքները եւ առաջնորդվելով պետական ու հասարակական շահերով: Մնում է հույս հայտնել, որ այս քաղաքականությունը կշարունակվի նաեւ 2010թ. խորհրդարանական ընտրություններին` ապահովելով ժողովրդավարական հիմնարար սկզբունքների դրսեւորումներ: Դրա առաջին քայլն արված է. համամասնական եւ մեծամասնական ընտրակարգի, թեկուզեւ ոչ ՀՅԴ-ի տեսակետների համահունչ հարաբերակցության փոփոխությամբ»,-ընդգծել է Դավիթ Իշխանյանը: Նրա խոսքերով, իշխանությունների  կողմից վարվող սոցիալական ծանր կացության դեմ ուղղված քայլերը, տնտեսական ոլորտում իրականացվող բարեփոխումները, կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ ուղղված գործընթացները ընդհանուր առմամբ համահունչ էին կառույցի դիրքորոշումներին: «Նկատելի էր ներկա իշխանությունների կողմից նախորդ իշխանությունների բացթողումների սրբագրումը, ինչպես նաեւ արատավոր եւ պետականակործան երեւույթների արմատախիլ անելը: Միաժամանակ, նշենք, որ  ՀՅԴ Արցախի կառույցի դիրքորոշումներին համահունչ չէ եղել իշխանությունների կողմից վարվող կադրային քաղաքականությունը»,-ավելացրել է ԿԿ ներկայացուցիչը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter