HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Սամվել Մայրապետյանը վաճառում է իր բաժնեմասը

«ՉԻ» տեղեկություններով՝ գործարար Սամվել Մայրապետյանի գործերն այնքան էլ լավ չեն: Վերջինս ֆինանսական լուրջ խնդիրների պատճառով որոշել է վաճառել «Տոյոտա»-ի իր բաժնեմասը:

Սամվել Մայրապետյանը, որը մտերիմ հարաբերությունների մեջ է Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչպես նաև քավոր-սանիկական հարաբերություններ ունի փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ, հիմա «ճռռում» է վարկերի տակ:

Ինչպես հայտնի է, Մայրապետյանը, Քոչարյանի և Գևորգյանի հովանավորությամբ, զբաղված է էլիտար շինարարությամբ: Շինարարության համար վերցված վարկերի մարման ժամանակն արդեն վրա է հասել, իսկ նրա կառուցած շենքերը դեռևս չեն վաճառվել. դրանք շարունակում են որպես գրավ մնալ բանկերի ենթակայության տակ:

Կամ Մայրապետյանը պետք է մարի վարկն ու շենքերը գրավադրումից «ազատի», կամ էլ բանկերը ստիպված կլինեն «իրենցով անել» այդ շենքերը: Ուստի գործարարը որոշել է իր որոշ բիզնեսներ վաճառքի հանել և դրանցից ստացված գումարներով փակել վարկերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter