Հայաստանը մանկական «Եվրատեսիլ-2009»-ում երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կեսգիշերին կայացած մանկական «Եվրատեսիլ-2009»-ում Հայաստանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը` հավաքելով 116 միավոր: Նույնքան միավոր էր ստացել նաեւ Ռուսաստանը, բայց քանի որ Հայաստանն ավելի շատ էր 12 միավորներ ստացել, Ռուսաստանը հայտնվեց 3-րդ հորիզոնականում: Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Նիդերլադների ներկայացուցիչը` Ռալֆը «Click-Clack» երգով:
Լուարա Հայրապետյանը «Բարսելոնա» երգով առաջատարի դիրքերում էր ողջ քվեարկության ընթացքում: Կիպրոսի , Ուկրաինայի և Բելգիայի քվեարկությունից հետո Լուարա Հայրապետյանը հայտնվեց առաջին հորիզոնականում: Հայաստանը 12 միավոր ստացավ Ռուսաստանից, Վրաստանից, Կիպրոսից, 10 միավոր` Շվեդիայից, Նիդերլանդներից, Ուկրաինայից, Բելգիայից: Բելառուսից` 8, Սերբիայից` 7, Ռումինիայից և Մալթայից` 6, Մակեդոնիայից` 1 միավոր:
Վերջին քվեարկող երկիրը Մակեդոնիան էր, որը Հայաստանին տվեց 1 միավոր, և Հայաստանն անմիջապես առաջին հորիզոնականը զիջեց Նիդերլանդներին: Հայաստանն իր 12 միավորը տվեց Ուկրաինային, 10 միավորը` Ռուսաստանին, Նիդերլանդներին` 8 միավոր, 7 միավոր` Բելգիային, 6 միավոր` Վրաստանին:
Ուկրաինան ներկայացնող հայազգի Անդրանիկ Ալեքսանյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել