HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». խոշտանգում են

«Կոշիկի քաղաք» ընկերության սեփականատեր, գործարար, ՀՀ մաքսային կոմիտեի նախկին նախագահ Ա.Ավետիսյանի տան վրա տեղի ունեցած ավազակային հարձակման քրգործով ամբաստանյալ Արա Կարապետյանը կարող է հացադուլ հայտարարել: Այս մասին երեկ «ՀԺ»-ի թղթակցին ասել է Կարապետյանի փաստաբան Արա Զաքարյանը:

Կարապետյանը երկու շաբաթ առաջ վիրահատվել է, որի ընթացքում բարդացումներ են եղել: «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ վարչակազմը, որտեղ բուժվում է Կարապետյանը, որոշել է, որ նրան կարելի է դուրս գրել և տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ:

ՀՀ ՔԿՎ բժշկական աշխատանքային հանձնաժողովը այս մոտեցումը չի հաստատել և երեկ որոշել է, որ գործարարը ևս մեկ շաբաթ պետք է բուժվի: «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ վարչակազմն էլ իր հերթին որոշել է, որ Կարապետյանի ռեժիմը պետք է փոխվի, բաց ռեժիմից նրան տեղափոխել են փակ ռեժիմ:

Ըստ Զաքարյանի՝ փակ ռեժիմը ծանր հետևանք կարող է ունենալ գործարարի առողջական վիճակի վրա, և եթե ռեժիմը չփոխեն, հնարավոր է՝ նա անժամկետ հացադուլ հայտարարի: «Սա խոշտանգում է, որի նպատակը նրան լռեցնելն է»,- ասել է փաստաբանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter