Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել
Նոյեմբերի 21-ից 22-ը և այսօրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Չախրլը, Աշաղը Աբդուռահմանլի, Լյալա-Իլագլի, Շխլար, Բաշ Քարվենդ, Լևոնարխ, Թալիշ և Թափ-Կարակոյունլու ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:
Իսկ ադրբեջանական քարոզչամեքենան, իր սովորությանը համաձայն, տեղեկություն է տարածել առ այն, թե իբր հրադադարի խախտման արդյունքում Թափ-կարակոյունլու գյուղի մերձակայքում հայ դիրքապահների կողմից խոցվել է ադրբեջանցի մեկ քաղաքացի:
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ դա Բաքվի պաշտոնական քարոզչության մոգոնած հերթական ապատեղեկատվությունն է, որը չի համապատասխանում իրականությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել