HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մյունխենում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

aliev-sargsyan_23..11.09Մյունխենում նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում մյունխենյան հանդիպումը վեցերորդն էր այս տարվա ընթացքում: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը մեկնարկել է ընդլայնված ձեւաչափով` երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (ՌԴ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Այնուհետեւ նախագահներ Սարգսյանն ու Ալիեւը զրույցը շարունակել են դեմ առ դեմ, որից հետո բանակցությունները կրկին ընթացել են ընդլայնված ձեւաչափով:

Ֆրանսիայի հյուպատոսության շենքում տեղի ունեցած եւ շուրջ չորս ժամ տեւած հանդիպման ընթացքում շարունակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ համապարփակ կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկումը: Երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ շարունակել աշխատանքները Մադրիդյան սկզբունքների հիման վրա հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում համանախագահները կառուցողական են գնահատել բանակցությունները եւ մեկ անգամ եւս ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի, իսկ բանակցային գործընթացին այլընտրանք չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter