HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ստիպում են ՀՀԿ անդամ դառնալ

Անցած շաբաթ օրը Տիգրան Սարգսյանն Արմավիրի մարզում էր, որտեղ Հանրապետական կուսակցությանն անդամագրումների հերթական տոնակատարությունն էր, և անդամատոմսերը կրկին հանձնում էր անձամբ վարչապետը:

Արմավիրի բնակիչները պատմում են, որ նախապես մարզպետարանից քվոտաներ էին իջեցվել մարզային ենթակայության կառույցներին, հատկապես դպրոցներին: Յուրաքանչյուրում տնօրենը հավաքել է աշխատակազմին և առաջարկել, որ որոշեն, թե ովքեր են այն անձնազոհները, որոնք պետք է անդամագրվեն ՀՀԿ-ին: Մեծ վիճաբանությունների արդյունքում ընտրել են թեկնածուներին և անունները փոխանցել մարզպետարանին:

Սակայն անդամատոմսերի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ ներկաներից մեկը նկատել է, որ այն արկղը, որտեղից վարչապետը հանել և հանձնել է տոմսերը, վերջում կիսով չափ է դատարկվել: Այսինքն՝ եղել են մարդիկ, որոնց անուններով անդամատոմսեր են պատրաստվել, սակայն տերերը չեն եկել դրանք ստանալու:

Մեկնաբանություններ (1)

Sona
Iharke goveli e vor hanrapetakan@ ogtagorcum e ir gerishxox dirk@,bajc mardik hastat kuzein TOMSI poxaren mi lav lur tanein irenc ojaxner@,,,ashxatavarceri ev toshakneri barcracum hamarjek gnachi

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter