HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննիչը ձերբակալվել է կաշառակերության մեղադրանքով

27_02-dolarԱզգային անվտանգության ծառայությունը կաշառակերության մեղադրանքով ձերբակալել է քննիչ Վլադիմիր Կոթոլյանին: Ինչպես տեղեկացնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը, 2009-ի հունիսի 20-ին «Զվարթնոց» օդանավակայանում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները կրկնակի զննման են ենթարկել ուղևորներ Մարիամ Ավետիսյանին և Հովհաննես Գևորգյանին, ինչի արդյունքում նրանց մոտ հայտնաբերվել է 0,5 միլիգրամ քացախաթթվի անհիդրիդ, որը «ափիոն» տեսակի թմրամիջոց պատրաստելու պրեկուրսոր է: Նկատի ունենալով, որ  նշված նյութի` ՀՀ սահմանով ապօրինի տեղափոխումը մաքսանենգության հանցակազմ չի առաջացրել`  քացախաթթվի անհիդրիդ հանդիսացող պրեկուրսորն ապօրինի ձեռք բերելու, պահելու կամ փոխադրելու վերաբերյալ ԱԱԾ քննչական վարչության քննիչ Վլադիմիր Կոթոլյանի կողմից նախապատրաստված նյութերը Գլխավոր դատախազության միջոցով ուղարկվել են Ոստիկանության համապատասխան ստորաբաժին: Այնուհետև քննիչ Վ. Կոթոլյանը, Հ. Գևորգյանի մոտ համոզմունք առաջացնելով, որ կարող է ոստիկանության քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում նպաստավոր ելք ապահովել վերջիններիս համար, նրանց օգնելու պատրվակով, Հ. Գևորգյանից պահանջել և ստացել է 4000 ԱՄՆ դոլար գումար: Քննիչ Վ.Կոթոլյանը և Հ. Գևորգյանը ձերբակալվել են Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter