H1N1 գրիպով հիվանդների թիվը 24 է
Նոյեմբերի 23-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է H1N1 գրիպով կասկածելի 24 հիվանդ: Հանրապետությունում շարունակվում են վարակի հետագա ներբերման և տարածման կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումները: Շարունակվում է ուղևորների առողջության նկատմամբ մոնիթորինգը: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարության կայքը:
2009թ. նոյեմբերի 20-ի դրությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից աշխարհում գրիպի Ա H1N1 վիրուսով հարուցված դեպքերի վերաբերյալ վերջին տեղեկատվությունը ներկայացվել է ըստ ԱՀԿ տարածաշրջանների: Հաշվի առնելով ԱՀԿ-ի հրապարակած տեղեկատվությունը աշխարհում համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված` համաճարակային գործընթացում ընդգրկելով նոր երկրներ, որոնք պաշտոնական հաղորդագրություն են ներկայացրել մարդկանց շրջանում H1N1 վիրուսով հարուցված գրիպի 526060 դեպք, որից 6770-ը մահվան ելքով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել