HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տնտեսական քաղաքականության առումով կառավարությունը չի ցանկանում փոփոխություն իրականացնել»

19_06-A-Martirosyan«Վարչապետի արտասանած խոսքերը բավականին տպավորիչ էին, ելույթն էլ լավ էր կառուցված, բայց, ցավոք սրտի, այն գնահատականները կամ դիտարկումները, որ նա արեց անցյալ շաբաթ իր ելույթում, ես մեծ ուշադրությամբ լսել էի նաև նրա ամանորյա ելույթում, որը, ինչպես տեսանք, կյանքի չկոչվեց ոչ մի կերպ»,- անդրադառնալով 2010թ. պետբյուջեի քննարկումներին` այսօր «Հայացք» ակումբում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Վերջինը մտավախություն հայտնեց, որ վարչապետի այս ելույթը ևս ընդամենը ելույթի մակարդակով կմնա: Ա. Մարտիրոսյանը կառավարության տնտեսական քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի տեսնում: Թեև նշվում է, որ Հայաստանում ճգնաժամն այսքան խորացավ, որովհետև նախկինում սխալներ են կատարվել, հիմանական շեշտադրումը եղել է հանքարդյունաբերության և շինարարության վրա, իսկ  տնտեսական աճի հիմք հանդիսացող տրանսֆերտները պակասել են, սակայն Ա. Մարտիրոսյանի կարծիքով` 2010-ի բյուջեում ևս հիմնական ուշադրությունը և կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը կարծես թե նորից նույն ուղղությամբ են գնում. նորից շինարարությունն են խթանում` առանց հաշվի առնելու, թե այդ շինարարությունն ինչքա՞ն պահանջարկ ունի: «Եթե մենք բյուջեում ուշադիր կարդում ենք, տեսնում ենք, որ կառավարության հույսը նորից մնացել են հանքարդյունաբերությունը և տրանսֆերտների աճը: Պետք է նշել, որ տնտեսական քաղաքականության առումով կարծես թե ոչ մի փոփոխություն կառավարությունը չի ցանկանում իրականացնել»,- ասաց նա: Ա. Մարտիրոսյանը գտնում է, որ բյուջեի նախագծում չկան բարեփոխումների  իրական գործընթացին ուղղված միտումներ: «Կարծում եմ, որ ցանկացած ուղղություն, որը մենք գերակայություն կհռչակենք, այնուամենայնիվ, հատվածաբար չի կարող մեծ տեղաշարժերի բերել` որակական առումով, եթե տնտեսական և քաղաքական դաշտում  իրական բարեփոխումներ չլինեն»,- ասաց նա: Թեև կառավարությունն ասում է, որ սոցիալական առումով նույն քաղաքականությունն է շարունակվելու, սակայն Ա. Մարիտրոսյանը նշում է, որ բոլորի համար պարզ է, որ աշխատավարձերի բարձրացում չի լինելու, կենսաապահովման նվազագույն զամբյուղով չէ, որ հաշվարկված է մեր նվազագույն աշխատավարձը: «Սպառողական զամբյուղը նվազագույնն արդեն 40 000 դրամ է, աղքատության ցուցանիշը դեռևս 2007-ին պետք է փոփոխվեր, բայց մինչ այժմ չի փոփոխվել: Ընդ որում, ամբողջ աշխարհում ճգնաժամի հետ կապված գնանկում է տեղի ունենում, իսկ մեզ մոտ նորից գնաճ է արձանագրվել»,- ասաց նա` նշելով, որ  2010թ.-ի բյուջեն իրականության հետ կապ չունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter