HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դժվար թե պատճառը ֆուտբոլը լիներ»

«Ռուբեն Հայրապետյանի և Գագիկ Ծառուկյանի հեռակա բանավեճի իրական պատճառը արդյոք հայկական վատ ֆուտբո՞լն է, և այդ բանավեճում Դուք ո՞ւմ կողմից եք»: Պատասխանելով լրագրողներից մեկի այս հարցին` «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ ինքն այդ բանավեճում ոչ մեկի կողմից էլ չէ, որովհետև չի պատրաստվում մտնել մի բանավեճի մեջ, որը «առաջին հերթին` կարծես թե քաղաքական չէ իր դրսևորումներով, երկորդ` անձնավորվում, և երրորդ` կարծես թե ընդամենը ներիշխանական, տղայական բանավեճ է: Դա իմ մտնելու դաշտը չէ»: Իսկ բանավեճի պատճառը, Ա. Մարտիրոսյանի կարծիքով, դժվար թե ֆուտբոլը լիներ: «Կարծում եմ անձնական է ավելի շուտ»,- ասաց նա: Անդրադառնալով վերջերս շրջանառվող այն լուրերին, թե հնարավոր է` Բարգավաճ Հայաստան կուսակցությունը վայր կդնի ավագանու իր մանդատները` Ա. Մարտիրոսյանն ասաց, որ չի կարծում, թե այդպիսի պրոցես տեղի կունենա: «Դժվար թե մանդատները վայր դնեն, քանի որ հաջորդ պահին, ըստ տրամաբանության, նրանք ստիված կլինեն կոալիցիայից դուրս գալ: Բայց նման սցենար քիչ հավանական է քաղաքական զարգացման շրջանակներում, քանի որ ի սկզբանե Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եղել է իշխանական դաշտում գործող քաղաքական միավոր, ամբողջովին սատարել է բոլոր այն գործընթացներին, որոնք տեղի են ունեցել մինչ այժմ, և չեմ կարծում, որ այդ ամենից հետո ԲՀԿ-ն դուրս գա իշխանության դաշտից և դառնա ընդդիմություն»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter