HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանի ավազանի փոքր ՀԷԿ-երի հասարակական մոնիտորինգ է սկսվել

Argichi-geti-@ntacq@-24.11.Հայաստանում փոքր ՀԷԿ-երի գործունեությունը գնալով ավելի մեծ անհանգստություն է առաջացնում, ինչը «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխանցմամբ` առաջին հերթին կապված է գետերի ջրային հաշվեկշռի խախտման հետ, երկրորդ հերթին՝ գետաբերաններին ձվադրող ձկնատեսակների պահպանման հետ, և երրորդ` գյուղական համայնքներին ոռոգման ջրի մատակարարման պակասեցման հետ, որոնց հողերը գտնվում են ՀԷԿ-երի համար ջուր վերցնելու տարածքում: Ani-HEK_24.11.09 Փոքր ՀԷԿ-եր կառուցվում են նաև հատուկ պահպանվող տարածքներում, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ հատուկ պահպանվող տարածքների գլխավոր նշանակությունը էկոհամակարգի և կենսաբազմազանության պահպանումն է, իսկ ջրային էկոհամակարգը որոշիչ դեր է կատարում դրանց պահպանման գործում: Միայն Սևանի ավազանում՝ ներառյալ «Սևան» ազգային պարկը,  գործում է մոտ 20 ՀԷԿ: ԷկոԼուրի փոխանցմամբ` Գավառի Օրհուս կենտրոնն անցկացրել է Սևանի ավազանի փոքր ՀԷԿ-երի վերաբերյալ հասարակական մոնիտորինգի առաջին  փուլը: Դրանք են` «Ռեյգալ»  ՍՊԸ, «Կարճաղբյուր» ՓՀԷԿ-1, ՓՀԷԿ-2, Կարճաղբյուր գետ, «Գրիգոր Թադևոսյանի Կվարց» ՍՊԸ, «Անի» ՓՀԷԿ  Կարճաղբյուր գետ, «Ջրասահք» ՍՊԸ, «Վարդենիկ» ՓՀԷԿ, Վարդենիս գետ, «Լուսակունք»  ՍՊԸ, «Այրք»  ՀԷԿ-երի  համալիր, Այրք գետ, «Լուսակունք» ՍՊԸ, «Ավազան» ՓՀԷԿ, Ավազան գետ և «Հիդրոկորպորացիա»  ՍՊԸ, «Արգիճի»  ՓՀԷԿ, Արգիճի գետ: Օրհուս կենտրոնի ներկայացուցիչները պարզել են, որ «Ռեյգալ» ՍՊԸ-ի կողմից Կարճաղբյուրում տարածքը վարձակալված է, կառավարության որոշմամբ փոխվել է հողի կարգավիճակը, և սկսվել են խողովակների անցկացման աշխատանքները: Հայտնաբերվել է եւս մեկ խնդիր՝ բնակիչներն իրենց բակերում ջրավազաններ են փորել և ձուկ բուծելու նպատակով ջուր վերցրել գետից: Օրհուս կենտրոնը նշում է, որ գոյություն չունի փոքր ՀԷԿ-երի գտնվելու վայրը նկարագրող քարտեզ, այլ միայն ներկայացվում է ՀԷԿ-ը շահագործող կազմակերպության եւ գետի անունը: Հարկ է նշել, որ ԷկոԼուրի եւ Երեւանի Օրհուս կենտրոնի կողմից այս տարվա սեպտեմբերի 3-ին կազմակերպված՝  փոքր ՀԷԿ-երի խնդրին նվիրված կլոր սեղանի արդյունքում ԷկոԼուրն առաջարկություններ է ներկայացրել Բնապահպանության նախարարությանը: Այդ առաջարկություններն են` • դադարեցնել փոքր ՀԷԿ-երի կառուցման արտոնագրերի տրամադրումը մինչև իրավական հիմքի վրա չլինի խնդրի ամբողջական կարգավորումը • մշակել կայուն զարգացմանն ուղղված ջրային ռեսուրսների կառավարման՝ իրականությանը համապատասխանող հայեցակարգ • անցկացնել գործող փոքր ՀԷԿ-երի հասարակական մոնիտորինգ պետական տեսչական մարմինների մասնակցությամբ • վերանայել էներգետիկ քաղաքականությունը փոքր ՀԷԿ-երի նկատմամբ` մասնավորապես սակագների ձևավորման նկատմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter