HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է դպրոցականների շախմատի օլիմպիադայի երկրորդ փուլը

Chess_24.11.09Չորրորդ տարին անընդմեջ Կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի շախմատի ֆեդերացիան և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը համատեղ անցկացնում են Հայաստանի դպրոցականների շախմատի օլիմպիադան, որի երկրորդ փուլն այսօր մեկնարկեց Շախմատի ակադեմիայում: ԿԳ նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` մրցույթին մասնակցում էին Երևանի Շենգավիթ համայնքի դպրոցների հաղթող թիմերը: Օլիմպիադան անցկացվում է չորս փուլով` ներդպրոցական, համայնքային, մարզային մրցումներ և եզրափակիչ փուլ, որը կայանալու է հաջորդ տարվա մայիսին: Օլիմպիադային մասնակցում են դպրոցականներ Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանն ասել է, որ այս մրցաշարի միջոցով իրենք փորձում են շախմատն ավելի մոտեցնել դպրոցին, ավելի ամրապնդել մարզաձևի դերն ու նշանակությունը հասարակության մեջ: «Ես և’ որպես շախմատիստ, և’ որպես ֆեդերացիայի ներկայացուցիչ, ուրախ եմ, որ ֆեդերացիան, կրթության և գիտության նախարարության հետ համատեղ, ամեն ինչ անում է բարելավելու շախմատի դիրքերը, որ մենք ունենք այսօր աշխարհում,  և այս մրցաշարն էլ այդ ուղղությամբ իրականացվող քայլերից մեկն է»,- ԿԳ նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` ասել է Ս. Լպուտյանը: Եզրափակիչ փուլի հաղթողները ՀԲԸՄ կողմից կարժանանան համակարգիչների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter