Խոզագրիպի պատճառով Քրեակատարողական հիմնարկներում ռեժիմը խստացվել է
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում գտնվող կալանավորված անձանց և դատապարտյալների, ինչպես նաև անձնակազմի շրջանում գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների կանխարգելման նպատակով քրեակատարողական հիմնարկներում խստացվել է սանիտարահակահամաճարակային ռեժիմի պահպանման, կալանավորված անձանց և դատապարտյալների, ինչպես նաև անձնակազմի շրջանում գրիպով և սուր շնչառական վիրուսային վարակներով հիվանդների հայտնաբերման, մեկուսացման և կանխարգելման գործընթացների նկատմամբ հսկողությունը:
Անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար քրեակատարողական հիմնարկների բժշկական սպասարկման բաժիններում առանձնացվել են մեկուսարաններ, իսկ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում նախատեսվել է և անհրաժեշտության դեպքում կառանձնացվի կարանտինային բաժանմունք` գրիպով և սուր շնչառական վիրուսային վարակներով հիվանդների մեկուսացված մասնագիտացված բժշկական օգնութուն կազմակերպելու համար:
Վիրուսի ներթափանցումը քրեակատարողական հիմնարկներ կանխելու նպատակով հնարավորինս սահմանափակվել են կալանավորված անձանց և դատապարտյաներին տրամադրվող տեսակցությունները:
Ան ՔԿՀ վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքը տեղեկացնում է, որ քրեակատարողական ծառայությունը համալրված է համապատասխան դեղորայքի և բժշկական պարագաների պաշարներով` անհրաժեշտության դեպքում գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի վիրուսով հարուցված հիվանդության դեմ պայքարելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել