HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Լրագրողի որդու բողոքի քննությունը կրկին հետաձգվեց

24-11_V.GevorgyanՎերաքննիչ քրեական դատարանը անորոշ ժամանակով հետաձգել է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի որդու` Վահագն Գեւորգյանի բողոքի քննությունը: Ընդդիմադիր երիտասարդը դիմել է Վերաքննիչ դատարան` պահանջելով բեկանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով իրենը դատարտել են 1 տարի ազատազրկման եւ 80 հազար դրամ տուգանքի: Վահագն Գեւորգյանն ազատվել է պատժի կրումից, քանի որ նրա նկատմամբ համաներում է կիրառվել, սակայն նա ցանկանում է հասնել արդարացման դատավճռի, այդ պատճառով էլ բողոքարկել է դատարանի վճիռը: Հիշեցնենք, որ 18-ամյա Վահանգը մեղավոր է ճանաչվել քրեական օրենսգրքի 136-րդ եւ 316-րդ հոդվածների 1-ին մասերով` «վիրավորանք» եւ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»: Վերաքննիչ դատարանը բողոքի քննությունը հետաձգել է մեղադրող դատախազի բացակայության պատճառով, որը դատարան չի ներկայացել վատառողջության պատճառով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter