HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Վրաստանում հայկական եկեղեցիների պահպանության խնդիրը կբարձրացվի ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանում

25_11-N-ZohrabyanԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ ԵԽԽՎ-ում հայ պատգամավորները չեն բարձրացնում Վրաստանում հայկական եկեղեցիների պահպանության խնդիրը: Ես ինքս ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակ եմ միայն 1 տարի, մասնակցել եմ ընդամենը 3 նստաշրջանի: Հիմա շատ ակտիվորեն զբաղված եմ ադրբեջանական հակաքարոզչությանը փաստական նյութերով պատասխանելով: Հունվարյան նստաշրջանի օրակարգը վերջնականապես պատրաստ չէ, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ անպայմանորեն փորձելու եմ Վրաստանում հայկական եկեղեցիների դեմ ոտնձգությունների հարցը որեւէ կերպ, նույնիսկ ենթատեսքստերում բարձրացնել: Այդ խնդիրը անպայման լինելու է իմ կողմից բարձրացվելիք հարցերի շրջանակում: Արտաքին քարոզչության շրջանակներում ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության անդամներն ընդհանուր ռազմավարություն ունե՞ն: Մինչ այժմ համակարգված աշխատանք արտաքին քարոզչության ոլորտում չկար, որը ես համարում եմ միջազգային կառույցներում մեր աշխատանքի կարեւոր բացթոթղումներից մեկը, բայց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շատ հրատապ դրել է այս հարցը, եւ նրա գլխավորությամբ ստեղծվելու է միջազգային կառույցներում մեր պատվիրակությունների համակարգող մարմին, որի գլխավոր խնդիրներից մեկն էլ լինելու է միջազգային մարմիններում մեր համակարգված աշխատանքը: Շատ հրատապ է նաեւ արտաքին քարոզչության ոլորտում մեր ռազմավարության մշակումը, որովհետեւ իմ անձնական գնահատականով` մենք շատ դեպքերում հանդես ենք եկել պասիվ պատասխանողի դերում: Ե՞րբ է ստեղծվելու միջազգային կառույցներում մեր պատվիրակությունների համակարգող մարմինը: Կարծում եմ` առաջիկա 1-2 ամսվա ընթացքում կստեղծվի այդ մարմինը, որտեղ կհրավիրվեն նաեւ Լեռնայի Ղարաբաղի նախագահը, պատկան մարմինների ներկայացուցիչները, եւ մենք կկարողանանք համակարգված քարոզչական պլատֆորմ մշակել` միասնական դիրքորոշումով եւ լավ իմաստով նախահարձակ լինել, որպեսզի կանխենք ստի, կեղծիքի եւ հերյուրանքի տարածումը բոլոր միջազգային մարմիններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter