Ռեժիսոր Գեդիկյանը կժամանի Հայաստան
Այսօր Երևան կժամանի և մինչև դեկտեմբերի 3-ը Հայաստանում կգտնվի ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանը` իր «Ոճրագործության բանակ» (L’armռe du crime) ֆիլմի հայաստանյան պրեմիերայի առիթով:
Ֆիլմը ներկայացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆրանսիական Դիմադրության շարժման մասնակից Միսակ Մանուշյանի և իր պարտիզանական խմբի պատմությունը:
Այն կցուցադրվի Երևանում` Մոսկվա կինոթատրոնում, նոյեմբերի 29-ին (հայերեն թարգմանությամբ) և դեկտեմբերի 1-ին (ֆրանսերեն բնագրով), Ուջան գյուղում (Շիրակի մարզ) նոյեմբերի 28-ին և Գյումրիում նոյեմբերի 30-ին:
Նոյեմբերի 27-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի կունենա ռեժիսոր Գեդիկյանի մամլո ասուլիսը: Ինչպես տեղեկացնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մամլո ծառայությունից, ասուլիսին կմասնակցեն նաև ֆիլմի դերակատարներ Արիան Ասկարիդը և Սերժ Ավեդիկյանը, ինչպես նաև ֆիլմի տնօրեն Մալեկ Համզաուին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել