Արդեն հայտարարվել է ավելի քան 113 մլն դրամ
Արցախում շարունակվում է Շուշիի վերակառուցման համար նախատեսվող հանգանակությունը: Այն համակարգող հանրապետական շտաբից ստացված վերջին տվյալներով` նոյեմբերի 24-ի ժամը 17.00-ի դրությամբ ԼՂՀ հիմնարկ-ձեռնարկություններն ու անհատ մարդիկ համապատասխան բանկային հաշիվ են մուծել ընդհանուր առմամբ 4 մլն 70 հազար 216 դրամ: Ընդամենը հայտարարագրվել է 113 մլն 290 հազար 58 դրամ:
Ազգային դրամահավաքի հանրապետական շտաբը արցախցիներին կոչ է անում ակտիվորեն մասնակցել հանգանակությանը և զգալի ավանդ բերել ԼՂՀ վերակառուցողական ծրագրերին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել