Հրդեհ Աբովյանում, զոհվել է տանտերը
Երեկ, ժամը 17.55-ին Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյանի 4-րդ միկրոշրջանի թիվ 61 շենքին հարակից տարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.20-ին, մարվել` ժամը 21.50-ին:
Ամբողջությամբ այրվել է 27 քմ մակերեսով վագոն-տնակը: Տնակում հայտնաբերվել է տանտիրոջ, 1939թ. ծնված Ն. Հովհաննիսյանի դին և հանձնվել է 1-03 ծառայության աշխատակիցներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել