HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Երեխաների նկատմամբ սեռական բռնությունների վերաբերյալ ՄԱԿ-ը պաշտոնական մեկնաբանություն չունի, քանի դեռ գործը քննության փուլում է

25-11_Gisherotiki sanԱյսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում Կանանց դեմ բռնության վերացման միջազգային օրվա առթիվ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՄԱԿ-ի «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Ջինա Սարգիսովան ընդգծեց, որ հատկապես կանայք պետք է խոսեն իրենց նկատմամբ տեղի ունեցող բռնությունների մասին: Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին աշակերտուհիները 2008 եւ 2009 թվականներին բարձրաձայնել են իրենց նկատմամբ կատարված սեռական բռնություների մասին, ի՞նչ է արել ՄԱԿ-ը նրանց իրավունքները պաշտպանելու համար: «Հետքի» այս հարցին, Ջինա Սարգիսովան պատասխանեց. «Այդ հարցով զբաղվում է երեխաների մանկական հիմնադրամը, ես, լինելով այլ գործակալության ներկայացուցիչ չեմ կարող որեւէ մեկնաբանություն տալ: Բացի դա` մենք հետաքրքրվել ենք եւ քանի որ այս գործը գտնվում է քննության փուլում, որեւէ պաշտոնական մեկնաբանություն դեռ չի լինի»: Նշենք, որ ՄԱԿ-ի «10 լավագույն դպրոց» ծրագրի շրջանակներում Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում աշխատած երիտասարդները ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներին ավելի վաղ էին հայտնել սեռական բռնությունների վերաբերյալ, երբ դեռ քրեական գործ հարուցված չէր եւ հանրությունը տեղյակ չէր այդ մասին: Սակայն ՄԱԿ-ի կողմից գործուն քայլեր այս ուղղությամբ չնկատվեցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter