HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Արսեն Ջուլֆալակյանը «Սպիտակ ժապավենի» ասպետ է

25-11_A.JulfalakyanԸմբշամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն այս տարի «Սպիտակ ժապավենի» ասպետ է եւ կոչ է անում բոլոր տղամարդկանց ուժ չկիրառել կականց եւ աղջիկների նկատմամբ: «Միայն թույլ տղամարդն է բռնության ընդունակ»,- ասում է մարզիկը: Արսեն Ջուլֆալակյանի մասնակցությամբ սոցիալական գովազդն արդեն պատրաստ է, այն շուտով կցուցադրվի հետուստատեսությամբ: Գովազդի սյուժեն հետեւյալն է. փոքրիկ տղան ականատես լինելով, թե հայրն ինչպես է բռնության ենթարկում մորը, տեսախցիկը ձեռքին դուրս է գալիս փողոց` տղամարդկանց նկարահանելու: Բոլորն ասում են, թե չի կարելի բռնություն գործադրել կնոջ նկատմամբ, այդ թվում` Եվրոպայի չեմպիոնը: Երեխան նկարահանում է նրանց եւ տեսագրության սկավառակը նվիրում հորը: Այս գովազդը նկարահանվել է ՄԱԿ-ի «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում: Գենդերային բռնության դեմ պայքարելու համար բացի գովազդից, նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ, երթ, կլոր սեղան քննարկումներ, ցուցահանդեսներ եւ այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter