HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է գործարար Էդուարդո Էռնեկյանին

25_11-presidentՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: Ինչպես տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը, Է. Էռնեկյանը Ս. Սարգսյանին ներկայացրել է տնտեսության տարբեր ոլորտներում կատարված ներդրումային ծրագրերի ընթացքի ու ապագա անելիքների մասին: Գործարարն ընդգծել է, որ գլոբալ ճգնաժամի հարուցած դժվարությունները որեւէ անդրադարձ չեն ունեցել Հայաստանի տնտեսության հետ կապված իր ծրագրերի վրա, եւ բոլոր նախաձեռնություններն իրականացման ընթացքի մեջ են: Նախագահ Սարգսյանը կարեւորել է նախատեսված ժամկետներում «Զվարթնոց» օդանավակայանի նոր համալիրի շինարարարական աշխատանքների ամբողջական ավարտը, ինչը հնարավորություն կտա 2011թ. տարեկան սպասարկել շուրջ 3 մլն ուղեւորի, ինչպես նաեւ փոստային հաղորդակցության ոլորտում նախատեսված աշխատանքների պատշաճ կատարումը` որակյալ ծառայություններ մատուցելու մեր քաղաքացիներին հանրապետության թե՛ քաղաքային, թե՛ գյուղական բնակավայրերում: Սերժ Սարգսյանը հատուկ կարեւորություն է տվել ֆերմերային եւ սննդի վերամշակման շուկաների զարգացման ուղղությամբ հայազգի գործարարի կողմից ներդրվող ջանքերին ու նախատեսված առաջիկա անելիքներին: Նախագահը նշել է, որ Հայաստանը խրախուսում է նորարարության եւ թարմ գաղափարների ներդրումը գյուղատնտեսության ոլորտում: «Ժամանակակից տեխնոլոգիաների, թարմ մտահղացումների ու նոր լուծումների ներդրումը գյուղատնտեսության բնագավառում իր հետեւից կարող է տանել այլ ոլորտների զարգացումը եւս եւ լավ հիմքեր կստեղծի գյուղական համայնքների ընդհանուր զարգացման համար»,- նշել է Ս. Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter