HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վ. Կոստանյանը հրաժարվել է ընտրություններին մասնակցելուց

10_11-V-KostanyanԵրևանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին կայանալիք լրացուցիչ ընտրություններում Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրված դերասան Վլադիմիր Կոստանյանը հայտարարել է ինքնաբացարկի մասին: «Չեմ պատրաստվում խառնվել ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանի և իշխանության թեկնածու Հմայակ Հովհաննիսյանի մրցակցությանը։ Թող ժողովուրդն ինքը կողմնորոշվի արդեն ամբողջովին բացահայտված իրավիճակում: Դիմակները պատռելու եւ ժողովրդին իրականությունը ներկայացնելու գործում իմ առաքելությունը, կարծում եմ` կարելի է համարել հաջողված»,- հայտարարել է Վլադիմիր Կոստանյանը: Իր տարածած հայտարարության մեջ դերասան Կոստանյանը նշել է, որ պատրաստվում է վերականգնվել Հայաստանի առաջադիմական կուսակցության շարքերում և հերթական խորհրդարանական ընտրություններին Ազգային ժողով մտնել թիմով՝ իր կուսակցական ընկերների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter