34-ամյա կինը խեղդամահ է արել իր երկու երեխաներին
Երեկ՝ ժամը 23:30-ին, ոստիկանության Արարատի բաժին մի կին հայտնել է, որ իրեն է զանգահարել հարևանը և ասել, որ իր կինը՝ 34-ամյա Ռոզա Ալոյանը, տանը վնասել է իր երկու դեռահաս երեխաներին և փակելով դուռը՝ հեռացել է:
Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է 6-ամյա Վարդան և 4-ամյա Հայկ Ալոյանների դիակները՝ խեղդամահ վիճակում:
Ռոզա Ալոյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին, որտեղ հայտարարել է, որ նույն օրը՝ ժամը 12.00-ի սահմաններում, տանը սավանի կտորներով խեղդամահ է արել իր երկու երեխաներին:
«Ռոզա Ալոյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել