Կապիտանը ձերբակալվել է թմրամիջոցներ ներկրելու պահին
Այսօր Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկություն թմրամիջոցներ ներկրելու պահին Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից ձերբակալվել է նույն հիմնարկության ցմահ բանտարկյալների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ, արդարադատության կապիտան Գարուշ Բարսեղյանը:
Ինչպես տեղեկացնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը, վերջինիս մոտ անձնական խուզարկության ընթացքում համազգեստի փողկապի միջից հայտնաբերվել և առգրավվել է 1 գրամ «Հերոին», 3 հաբ «Սուբոտեքս» տեսակի հոգեմետ դեղամիջոց և 3 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրանյութ, որոնք Գ. Բարսեղյանը պետք է փոխանցեր կալանավորներին:
Պարզվել է, որ Գ. Բարսեղյանի կողմից թմրամիջոցների ներկրումը քրեակատարողական հիմնարկություն կրել է պարբերաբար բնույթ:
Նախապատրաստված նյութերը ուղարկվել են Գլխավոր դատախազություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել