Վանաձորում կկազմակերպվի գրքի ցուցահանդես-վաճառք
ՀՀ մշակույթի նախարարության «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ը սեպտեմբերի 18-21-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կազմակերպում է պետպատվերով հրատարակված, այդ թվում՝ գեղարվեստական, ալբոմային, մանկական, հանրամատչելի գրականության ցուցահանդես-վաճառք:
ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ՝ ցուցահանդես-վաճառքը կանցկացվի Վանաձորի մարզային գրադարանում: Պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին:
Այդ օրերին նախատեսվում են հանդիպումներ մարզի գրողների, մտավորականների, աշակերտների և ուսուցիչների հետ: Կկազմակերպվեն գրական ընթերցումներ, կհնչի ասմունք: Հայաստանի ճանաչված գրողներն ու հրատարակիչները կհանդիպեն նաև Վանաձորի մանկավարժական համալսարանի ուսանողների հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել