HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Ընտրական դիտորդին սպառնացել են

«Շատ մի ոգեւորվիր դիտորդական առաքելությունովդ, մի մոռացիր, որ մայր ես»,- նման գրություն է ստացել հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում կայացած Ազգային Ժողովի մեծամասնական ընտրությունների ժամանակ Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի դիտորդական առաքելության ղեկավար Անահիտ Սարգսյանը: Այսօր «Հայելի» ակումբում, պատասխանելով «Հետքի» հարցին, Անահիտ Սարգսյանը ասաց, որ սպառնացող բովանդակությամբ տպագիր գրություն պարունակող ծրարը ամուսինը գտել է դեկտեմբերի 31-ի առավոտյան` դրսի դռան ճեղքում: Սպառնալիք ստանալու վերաբերյալ տեղեկացրել են Կենտրոնի ոստիկանություն եւ Գլխավոր դատախազություն, նույն օրը քննիչն այցելել է իրենց բնակարան: Այժմ գործը գտնվում է Կենտրոնի ոստիկանության վարույթում: Հունվարի 5-ին Անահիտ Սարգսյանի ամուսնու ավտոմեքենան վթարի է ենթարկվել. «Ես չգիտեմ` դա սպառնալիքի հետ կապ ուներ, թե ոչ, բայց երեխաս էլ է մեքենայի մեջ եղել»,- ասաց դիտորդական առաքելության ղեկավարը: Անահիտ Սարգսյանի խոսքով` սպառնալիքը չի խանգարել իրեն` նույնությամբ շարունակել իր գործունեությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter