Աղվան Հովսեփյանը Արցախում է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի հրավերով ՀՀ գլխավոր դատախազ Ազվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արցախ՝ մասնակցելու ԼՂՀ դատախազության 85-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:
Այցելության ընթացքում տեղի կունենա նաեւ երկու երկրների գլխավոր դատախազների առանձնազրույցը, որի ընթացքում կքննարկվեն համագործակցությանը վերաբերող հարցեր:
Ըստ Գլխավոր դատախազության մամլո ծառայութէյան` նախատեսվում է, որ հայաստանյան պատվիրակությանը կընդունի նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել