Դժբախտ պատահար վերելակում
Երեկ, ժամը 20.31-ին Երեւանի «1-03» ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Խաղաղ Դոնի փողոցի 19-րդ շենքի վերելակի դռների արանքում մնացած մարդուն վերելակը բարձրացրել է, սեղմել առաստաղին, ամենայն հավանականությամբ տուժածը մահացել է, եւ նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մինչ փրկարարների ժամանելը` տեղի ուժերով վերելակը իջեցվել է եւ այնտեղից դուրս է բերվել նույն շենքի բնակչուհի, 1975թ. ծնված Ա. Կիվրիկյանի դին: Այս մասին հայտնում է ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել