HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոպատահարներ. մահացել է վարորդը

Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ նոյեմբերի 25-ին, ժամը 18.00-ի սահմաններում Գյումրի-Երեւան ավտոճանապարհի 75-րդ կիլոմետրում (Ուջան գյուղի մերձակայքում), դեռեւս չպարզված հանգամանքներում, «Մերսեդես» մակնիշի 09 ՏԼ 898 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել: Վթարի հետեւանքով վարորդ, Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչ, 1968 թ. ծնված Ա. Հովհաննիսյանը տեղում զոհվել է, իսկ ուղեւոր, նույն գյուղի բնակիչ, 1993 թ. ծնված Դ. Ռուստամյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: «Ըստ բժիշկների` տուժածի վիճակը միջին  ծանրության է»,- հայտնում է Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: * * * Նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրում, դեռեւս չպարզված հանգամանքներում, «Մերսեդես» մակնիշի 55 ՍՍ 555 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդ, Երեւանի Անդրֆեդերացիայի 18 հասցեի բնակիչ, 1940 թ. Ս. Կութանյանը եւ ուղեւորներ` Երեւանի Դավթաշեն 2-րդ թաղամասի 2/2 հասցեի բնակիչ, 1983 թ. ծնված Ա. Կութանյանը, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Սունդուկյան 18 հասցեի բնակիչ, 1955 թ. ծնված Հ. Հովհաննիսյանը, ՈՒկրաինայի Խարկով քաղաքի բնակիչներ Հակոբ (ծնվ. 1970թ.) եւ Արսեն (ծնվ. 1994թ.) Կութանյաններն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Երեւան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Դեպքի մասին տեղյակ է պահվել ՀՀ ԱԳ նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter