
Վաղը Արամ Խաչատրյանի համերգասրահում տեղի կունենա Մոսկվայի Պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի համերգը (գեղ.ղեկավար եւ դիրիժոր` Պավել Կոգան): Երեկ կայացած առաջին համերգի ժամանակ Պավել Կոգանի ղեկավարությամբ հնչեցին Խաչատրյանի, Գլինկայի, Մուսորգսկի-Ռավելի եւ Գլազունովի ստեղծագործություններից, իսկ վաղը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կհնչեն Խաչատրյանի Կոնցերտը` ջութակի եւ նվագախմբի համար, Սիմֆոնիա թիվ 2-ը (Զանգով Սիմֆոնիա): Որպես մենակատար հանդես կգա ամերիկաբնակ Միխայիլ Սիմոնյանը:
Տոմսերի արժեքը 1000-15.000 դրամ է: Երկու համերգները տեղի են ունենալու «Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի» շնորհանդեսի շրջանակներում: Կազմակերպմանը աջակցել են Ռուսաստանի եւ Հայաստանի մշակույթի նախարարները, Կոմիտասի անվան պետկոնսերվատորիան:
Նշենք, որ Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը ստեղծվել է 1943թ-ին, Պավել Կոգանն այն գխավորում է 1989թ-ից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել