HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հակոբ Հակոբյանը վերադառնում է քաղաքականություն

20_11-H-HakobyanԱժ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (մականունը` Ճոյտ) մեկ տարի առաջ քաղաքականություն վերադառնալու փորձեր արեց եւ Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում պարտություն կրելով` հեռացավ քաղաքականությունից: Նախկին պատգամավորից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ «անաղմուկ» հեռացավ քաղաքականությունից եւ նպատակ ունի՞ նորից վերադառնալ: «Ո՞վ է ասում, որ հեռացել եմ: Ես Հանրապետական կուսակցության անդամ եմ ու շարունակում եմ իմ թիմի հետ աշխատել: Չեմ հասկանում` որտեղ կարող եմ երեւալ կամ ինչ պետք է անեմ: Հանրապետական կուսակցությունը, եթե Արմավիրի մարզում բան չի անում, ի՞նչ անեմ, որ ես երեւամ»,-ասաց Հ. Հակոբյանը եւ փոխանցեց, որ ընտրովի պաշտոնների մեծ հավակնություններ ունի: «Քաղաքապետ չէի ուզենա ընտրվեի: Էջմիածնի քաղաքապետի ընտրություններին մասնակցեցի ժողովրդի պահանջով, քանի որ նրանք ավելի շատ ինձ տեսնում էին գործադիրում, քան օրենսդիրում: Նախօրոք իմ ընտրողներին ասել էի, եթե գամ քաղաքապետարան` աշխատելու եմ ընդամենը 2 տարի եւ այդ ընթացքում այնպիսի դրվածք եմ դնելու, որ յուրաքանչյուր էջմիածնեցի զգար, որ քաղաքապետարանը ոչ թե աշխատում է, այլ ծառայում է բնակիչներին: Դրանից հետո ես դուրս էի գալու եւ նորից փորձելու էի իմ օրենսդրական աշխատանքը, որովհետեւ այդ աշխատանքն ինձ ավելի հոգեհարազատ է»,-ավելացրեց նախկին պատգամավորը: Նա «Հետքին» փոխանցեց, որ առաջիկայում ակտիվորեն կներգրավվի քաղաքականության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter