«Մեթըլ Փրինսը» բոլոր խախտումների համար վճարել է 150 հազար դրամ
«Մեթըլ Փրինսի» շահագործած Շամլուղի հանքավայրի ստուգումների առնչությամբ Բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Մարզպետ Քամալյանը «Հետքին» պարզաբանեց, որ «Մեթըլ Փրինսը» եռամսյակը մեկ հաշվետվություններ է ներկայացնում, և Բնապահպանական պետական տեսչության անցկացրած ստուգման ժամանակահատվածում պարզվել է, որ գրության մեջ նշված 46.12 տ-ն ընկերությունը թաքցրել է:
Ընկերությունը նաև մի շարք օրենքների խախտումներ է թույլ տվել, որի համար վճարել է 150 հազար դրամ: «Վարչական օրենսգրքով` բոլոր տուգանքների համար մեկ տուգանք է սահմանված` 150 հազար դրամ»,- պարզաբանեց Մ. Քամալյանը:
Այս օրերին ևս ընկերությունում ստուգումները են անցկացվում, սակայն արդյունքներ դեռևս չկան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել