HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վալլեքս»-ը արձագանքել է հրապարակմանը

hetq.am ինտերնետային կայքում  24.11.2009 թ. տեղակայվել է լրագրող Լարիսա Փարեմուզյա­նի «­­50-ից ավելի մետալուրգների առողջությանը հասցված վնասը չի փոխհատուցվել» վերնագրով հոդվածը (այսուհետ` Հոդված), որի լուսաբանման առարկան «Մանեսի գունավոր մետաղների գործարան» բաց բաժնետիրական ընկերության թերացումներն են` կապված որոշ նախկին աշխատակիցների սոցիալական պաշտպանվածության ապահովման ուղղությամբ` ՀՀ օրենս­դրու­թյամբ սահմանված պարտականությունների կատարման հետ: Հոդվածում «Մանեսի գունավոր մետաղների գործարան» բաց բաժնետիրական ընկերու­թյու­նը ներկայացված է որպես «Վալլեքս» խմբի մեջ մտնող ընկերություն: Այս կապակցությամբ ան­հրա­ժեշտ ենք համարում հայտնել, որ «Վալլեքս» խմբի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործու­նեություն ծավալող «Արմենիան Քափըր Փրոգրամ», «Թեղուտ», «Լեռնամետա­լուրգիայի ինստիտուտ» և «Բեյզ Մեթըլս» փակ բաժնետիրական, «Վալլեքս ԱյԹի» և «Վալլեքս Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները: «Մանեսի գունավոր մետաղ­նե­րի գործարան» բաց բաժնետիրական ընկերությունը չի մտնում «Վալլեքս» խմբի մեջ: Ավելին, այն որևէ կերպ չի կարող համարվել «Վալլեքս» խմբի մեջ մտնող որևէ ընկերության հետ փոխ­կա­պակց­ված իրավաբանական անձ: Հետևաբար` «Վալլեքս» խմբի ընկերու­թյուն­նե­րը իրա­վաբանորեն պա­տաս­խանատու չեն «Մանեսի գունավոր մետաղների գործարան» բաց բաժ­նետիրական ըն­կերության որևէ պարտավորության պատշաճ կատարման համար և իրա­­վական լծակներ չունեն այդ պարտավորությունների կատարման վրա որևէ կերպ ազդելու: Միևնույն ժա­մա­նակ` Հոդվածում արծարծված խնդիրները հայտնի են «Վալլեքս» խմբի ընկերությունների ղե­կա­վարությանը և վերջինիս կողմից իմաստավորվում են առաջին հերթին Ալավերդի քաղաքի և հարակից համայնքների ազգաբնակչության նկատմամբ կորպորատիվ սոցիալական պա­տաս­խանատվության համատեքստում: Հարցը լրացուցիչ  հոգեբանական-զգացական բո­վան­դա­կություն է ձեռք բերում այն հանգամանքով պայ­մանա­վոր­ված, որ «Մանեսի գունավոր մե­տաղ­ների գործարան» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունների չկա­տար­ման պատճառով տուժած աշխատակիցները նախկինում աշխատել են Ալավերդու լեռ­նա­մե­տա­լուրգիական կոմբինատում, որի փլատակների վրա վերստեղծված պղնձաձուլարանն այ­սօր շահագործվում է «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության կող­մից: Ղեկավարվելով կորպորատիվ սոցիալական պա­տասխանատվության «Վալլեքս» խմբի որդեգրած սկզբունքներով և հաշվի առնելով հարցի բարոյա-հոգեբանական կողմը` «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկե­րու­թյան ղեկավարությունը բա­նակ­ցություններ է վարում «Մանեսի գունավոր մետաղ­նե­րի գոր­ծարան» բաց բաժնետիրական ըն­կերության ղեկավարության հետ` վերջինիս պա­րտա­վո­րու­­թյունների կատարումն ապա­հո­վելու նպատակով աջակցություն ցույց տալու վերաբերյալ: Հարկ ենք համարում նշել նաև, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժ­նե­տի­րա­կան ընկերությունը հանդիսանում է «Մա­նե­սի գունավոր մետաղների գոր­ծա­րան» բաց բաժ­նե­տիրական ընկերության կանոնադրական կապիտալի 16.325 (տասնվեց ամբողջ 325/1000) տո­կոսը կազմող բաժնետոմսերի սեփականատեր և Հոդվածում լուսաբանված խնդիրների լուծ­մանը միտված գործողություններում փորձում է օգտագործել նաև այդ հնարավորությունը: Հաշվի առնելով այն, որ «Վալլեքս» խմբի ընկերություններին անհարկի մեղսագրումներ և ըն­կերությունների վերաբերյալ ոչ հավաստի հրապարակումներ նախկինում նույնպես եղել են` ևս մեկ անգամ հայտնում ենք, որ «Վալլեքս» խմբի ընկե­րու­թյունների տեղեկատվու­թյան և հա­սա­րա­կայնության հետ կապերի բա­ժինն իրականացնում է ինչպես ԶԼՄ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին ըն­կերությունների գործունեության վերաբերյալ տե­ղեկատվության, այնպես էլ այլ աղ­բյուրից արդեն ստացված տեղեկատվության ստույգության ու հավաս­տիու­թյան վերա­բերյալ պարզաբանումների տրամադրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter