HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Վարուժանի ծննդյանը նվիրված միջոցառում` Բելգիայում

26_11-BelgiaԲելգիայի ֆլամանդական Գենտ քաղաքի համալսարանում, որտեղ ուսանել է Դանիել Վարուժանը, նախօրեին տեղի է ունեցել հայ ականավոր դասականի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառում: Համալսարանի գրադարանում, որտեղ փակցված է Դանիել Վարուժանի հուշատախտակը, ուսանողներին, հայ համայնքի ներկայացուցիչներին, Հայաստանի դեսպանին ողջույնի խոսքով դիմել է գրադարանի տնօրեն դոկտոր Պետենգհեմը՝ շեշտելով ազգային գրականության դերը համամարդկային արժեքների ձևավորման ընթացքում: Դասականի ճակատագիրը ներկայացրել է Գենտի հայկական բարեգործական դպրոցի տնօրեն էլիզա Ատաջյանը: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից, դեսպան Ադոնցը շնորհակալություն է հայտնել համալսարանի ղեկավարությանը միջոցառումը հյուրընկալելու, համընդհանուր եվրոպական արժեքների համակարգում հայ գրականության տիտանին ընկալելու և գնահատելու համար: Միջոցառումը շարունակել են Գենտի հայկական դպրոցի աշակերտները՝ Դանիել Վարուժանի ստեղծագործությունների ընթերցանությամբ: Միջոցառումը կազմակերպել էին Բրյուսելում Հայաստանի դեսպանությունը և Գենտի «ԷԱԿ» հայկական բարեգործական կազմակերպությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter