HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջամշուդից` մոտ 1 կգ ափիոնանման զանգված

21_04-apionՍեպտեմբերի 11-ին իրավապահները, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, Մոսկովյան փողոցից, «Ջիպ Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման էին ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 27-ամյա Ա.-ին և նրա կնոջը` նույն տարիքի Մ.-ին: Ավտոմեքենայի զննությամբ` վարորդի դռան ներսի գրպանից, հայտնաբերվել և առգրավվել էր պոլիէթիլենային փաթեթով փաթեթավորված, ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող 12,3 գրամ կշռով գորշ գույնի 12 զանգված: Ա-ն հայտարարել էր, որ հայտնաբերվածը թմրամիջոց է և այն պատկանում է իրեն: «Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, նոյեմբերի 24-ին մեղադրյալ Ա-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և ներկայացրել պոլիէթիլենային կպչուն ժապավենով փաթեթավորված մոտ 1 կգ մուգ շագանակագույն ափիոնանման զանգված` հայտարարելով, որ ափիոն տեսակի թմրամիջոց է, ինչը մեկ ժամ առաջ իրեն է փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի ոմն Ջամշուդ»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը: Պարզվել է, որ Ջամշուդը ԻԻՀ քաղաքացի, 33-ամյա Ջամշիդ Է.-ն, որը նախօրեին հայտնաբերվել ու բերման է ենթարկվել: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter