HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անչափահասների կատարմամբ

Այս տարվա 9 ամիսների ընթացքում անչափահասների կողմից կատարված 383 հանցագործության դեպք է արձանագրվել, ինչը 18 դեպքով ավելի է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Ինչպես հայտնում են ոստիկանության լրատվության վարչությունից, հանցագործություն կատարած անչափահասներից 16-ը նախկինում դատապարտված են։ Նախորդ տարվա համեմատությամբ՝  այս տարի կրկնահանցագործ անչափահասների թիվը աճել է 7-ով: Իսկ 2009 թ. 10 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարներից 191-ը կատարվել են մինչեւ 16 տարեկան անձանց մասնակցությամբ, որի հետեւանքով 14 մարդ զոհվել է, իսկ 217-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter