HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան կժամանի Լեհաստանի Ազգային պաշտպանության նախարարը

Այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լեհաստանի Ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, այսօր երեկոյան ժամը 18.45-ին ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը, ապա` Լեհաստանի Ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի և Հայաստանի  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը: Վաղը Բ. Կլիխը հանդիպումներ կունենա նաև վարչապետ Տ. Սարգսյանի, ԱԱԽ քարտուղար Ա. Բաղդասարյանի, ԱԳՆ փոխնախարար Կ. Ղազինյանի հետ, ինչպես նաև` կայցելի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Վաղը ժամը 17.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանում Բ. Կլիխը կհանդիպի նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter