«Իվեկո»-ն բախվել է «ԳԱԶել»-ին. 13 հոգի հոսպիտալացվել են
Նախօրեին Արագածոտնի մարզային ոստկանությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 72-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Իվեկո» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով «Իվեկո»-ի վարորդ, 59-ամյա Համլետ Հարությունյանը եւ 1 ուղևոր, ինչպես նաև «ԳԱԶել«-ի վարորդ, 59 տարեկան Ժիրայր Կուբարյանը և 10 ուղևոր ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել Երևան, Գյումրի եւ Թալին քաղաքների հիվանդանոցներ:
Ինչպես հայտնում են հայաստանի փրկարար ծառայությունից, «ըստ բժիշկների` տուժածների կյանքին վտանգ չի սպառնում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել