HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համահայկական բանկը չի մրցակցելու առևտրային բանկերի հետ

Համահայկական բանկը նպատակ ունի միջազգային ֆինանսական կազմակերպություններից և զարգացմանն ուղղորդված այլ մասնավոր աղբյուրներից հավաքագրել երկարաժամկետ ֆինանսական միջոցներ՝ Հայաստանում գրանցված և գործող մրցունակ արտադրական ձեռնարկություններին երկարաժամկետ զարգացման ֆինանսավորում ապահովելու համար: Այս մասին այսօր՝ Համահայկական բանկի բացման արարողության ժամանակ, ասել է բանկի խորհրդի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Վահրամ Ներսիսյանցը:

Նրա խոսքերով՝ Համահայկական բանկը զարգացման բանկ է և հիմնադրվել է որպես բաց բաժնետիրական ընկերություն:

Համահայկական բանկը չի մրցակցելու առևտրային բանկերի հետ, քանի որ չի ընդունելու ավանդներ կամ չի տրամադրելու առևտրային վարկեր: Համահայկական բանկն, իր ուղղակի վարկային գործունեությունից բացի, կարող է համագործակցել առևտրային բանկերի հետ՝ ձեռնարկություններին ներկայացնելով ֆինանսավորման փաթեթներ, որոնցով Համահայկական բանկը կտրամադրի երկարատև ֆինանսական ռեսուրսներ, իսկ առևտրային բանկերը Համահայկական բանկի հետ համատեղ կապահովեն այդ ձեռնարկությունների ավելի կարճաժամկետ, աշխատանքային կապիտալի և առևտրային ֆինանսավորման կողմը:

Համահայկական բանկի գործունեությունը կանոնակարգելու է ՀՀ կենտրոնական բանկը:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը հայտնում է, որ Համահայկական բանկի բացման արարողությանը մասնակցել է Սերժ Սարգսյանը, ով ծանոթացել է բանկի աշխատանքային պայմաններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter