«Արմենտել»-ին հասցրել են ավելի քան 4,5 միլիոնի վնաս
Հունվարի 15-ին «Արմենտել» ՓԲԸ-ն դիմել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն` անհայտ քաղաքացիների կողմից իրենց կազմակերպությանը 2.261,104 դրամի վնաս պատճառելու վերաբերյալ:
Պարզվել է, որ նախկինում դատապարտված, 1979 թ. ծնված Սեյրան Մ.-ն և 1972 թ. ծնված Վոլոդյա Հ.-ն, 2009 թ. չարաշահելով «Արմենտել» ՓԲԸ վաճառքի մասնագետ Մարգարիտա Ա.-ի վստահությունը, տարբեր քաղաքացիների անձնագրերի պատճեններով և Փարաքարի գյուղապետարանի փաթեթում ընդգրկելու լիազորագրերով «Արմենտել» ՓԲԸ-ից ձեռք են բերել «Սիմ» քարտեր ու վաճառել տարբեր քաղաքացիների` յուրաքանչյուրը` 10 հազար դրամով:
Վերջիններս, ըստ նրանց հետ ունեցած պայմանավորվածության, անսահմանափակ խոսել են այդ քարտերով ու առանց վճարում կատարելու` դեն նետել, պարտքերի պատճառով «Արմենտել» ՓԲԸ կողմից դրանք անջատելուց հետո:
«Սեյրան Մ.-ի և Վոլոդյա Հ.-ի գործողությունների արդյունքում «Արմենտել» ՓԲԸ-ին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` 4 մլն 516 հազար 154 դրամի վնաս: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել