Նազիկ Ավդալյանն աշխարհի չեմպիոնն է
Նազիկ Ավդալյանը երկամարտի 266 կգ արդյունքով Կորեայում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությանը նվաճել է չեմպիոնի կոչումը: Ավելին` մեծ ոսկե մեդալից բացի, Նազիկ Ավդալյանը գեղեցիկ ոճով նվաճել է նաեւ երկու փոքր ոսկե մեդալները` պոկում եւ հրում վարժություններում:
Հայ մարզուհին աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականին պարգևել է առաջին ոսկե մեդալը, որը, ընդհանուր հաշվարկով, երրորդ մեդալն էր: Մինչ այդ Հայաստանի հավաքականը երկու մեդալ էր նվաճել տղամարդկանց մրցաշարում՝ երկուսն էլ արծաթե:
Օլիմպիական մարզաձևերում Հայաստանը Աշխարհի չեմպիոն ունեցել է 7, իսկ ծանրամարտում՝ 18 տարի առաջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել