Երևանում կանցկացվի Երիտասարդական երգչախմբերի հանրապետական փառատոն-մրցույթ
Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 10-ը Երևանում կանցկացվի Երիտասարդական երգչախմբերի հանրապետական փառատոն-մրցույթ՝ «Մրցանակաբաշխություն 2011թ.»-ի շրջանակներում:
«Մրցանակաբաշխություն-2011»-ին կարող են միայն մասնակցել պրոֆեսիոնալ և սիրողական այն երգչախմբերը, որոնց անդամների միջին տարիքը չի գերազանցում 35-ը: Փառատոն-մրցույթի գալա համերգն ու մրցանակների հանձնումը տեղի կունենան հոկտեմբերի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Մայրաքաղաքում գործող երգչախմբերի համար փառատոն-մրցույթի ունկնդրումը կկայանա Երևանում, իսկ մարզերի համար՝ համապատասխան մարզկենտրոններում: Փառատոն-մրցույթի համար սահմանված է երեք մրցանակ, դիպլոմ և դրամական պարգև՝ 600 000-ական դրամ, ինչպես նաև խրախուսական երեք մրցանակ, պատվոգիր և դրամական պարգև՝ 200 000-ական դրամ:
2007թ.-ից անցկացվող մրցանակաբաշխության նպատակն է նպաստել Հայաստանի գիտական և ստեղծագործական մտավորականության գործունեության ակտիվացմանը, աջակցել երկրի մտավոր ու մշակութային կյանքի աշխուժացմանը:
«Մրցանակաբաշխություն-2011»-ը նվիրվում է Հայաստանի Հանրապետության 20-ամյա հոբելյանին: Փառատոն-մրցույթը կանցկացվի ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Կազմակերպիչներն են Համաշխարհային հայկական կոնգրեսը, Ռուսաստանի հայերի միությունը և Հայաստանի երաժշտական ընկերությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել