HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ակնկալվող աշխատավարձն ավելին պետք է լինի, քան նպաստը»

a-minasyan_27.11.09«Հետքի» հարցերին պատասխանում  է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի  նախարարության սոցիալական աջակցության  վարչության պետ Աստղիկ Մինասյանը 2010 թվականի բյուջեի նախագծով նպաստների եւ միանվագ դրամական օգնություններին հատկացվող միջոցները կրճատվել են մոտ 3 միլիարդ դրամով: Այս կրճատումը ի՞նչ ազդեցություն կունենա սոցիալապես անապահով ընտանիքների վրա: Ոչ թե նպաստների  ու միանվագ դրամական օգնությունների գումարներն են կրճատվել, այլ «Ընտանեկան նպաստ եւ միանվագ դրամական օգնություն» ծրագրի գումարն է 1.3 միլարդ դրամով կրճատվել: Իսկ նպաստ ասելով պետք է հասկանանք «Պետական նպաստների մասին» օրենքով սահմանված 4 նպաստները` երեխայի ծննդյան միանվագ գումար, որտեղ գումար է ավելացել, մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի նպաստ, որտեղ գումարները նույնպես ավելացել են 2009-ի նկատմամբ, զոհված ազգային հերոսի եւ «Մարտական Խաչ» շքանշանով պարգեւատրված անձանց ընտանիքների նպաստների գումարը մնացել է նույնը: Ինչու: Որովհետեւ 2010 թվականի բյուջեն կազմվել է 2009-ի փաստացի տվյալների հիման վրա: 2009-ի սկզբին բավականաչափ բարձրացավ խնամքի եւ երեխայի ծննդյան նպաստները բարձրացան: Դրանից ելնելով, նաեւ` կապված ճգնաժամի հետ, ապրելու հնարավորություն պետք է փնտրել ցանկացած տեղ: Վիճակագրությունը փաստում է, որ ծնունդների թիվն ավելացել է, եւ դրանով պայմանավորված, դիմողներն էլ են ավելացել: Եթե երեխայի խնամքի նպաստի հետ կապված, 2009 թ.-ին կանխատեսել էինք 6000 նպաստառու, հիմա արդեն 8000 նպաստառու ունենք: Այնպես որ ճիշտ չէ ասել, որ բոլոր նպաստների գծով գումարները կրճատվել են: Հաշվի առնենք նաեւ ավանդների վերադարձման հանրահայտ ծրագիրը, որով այս տարվա համար ունենք 1.6 միլարդ դրամ, իսկ 2010-ի բյուջեի նախագծում այդ ծրագրի համար գումար հատկացված չէ: Դա նույնպես մտնում է մեր համակարգի մեջ եւ դրանով պայմանավորված էլ 3 միլիարդի կրճատում կա: Ընտանեկան նպաստների համակարգում նույնպես ղեկավարվել ենք փաստացի տվյալներով եւ այստեղ, այո, ունենք նպաստառու ընտանիքների թվի կրճատում: Դուք  նշեցիք, որ 2010-ի համար  նպաստի մի քանի տեսակների  համար գումարն  ավելանալու է, իսկ զոհված ազգային հերոսի եւ «Մարտական Խաչ» շքանշանով պարգեւատրված անձանց ընտանիքների նպաստների գումարը մնալու է նույնը: Կենցաղային ծախսերն ավելանում են եւ հաշվի առնելով ճգնաժամային իրավիճակը, չի՞ մեծանա աղքատության մակարդակը: Աղքատության մակարդակի  ավելացումը կանխատեսվում էր դեռեւս 2008 թվականի  հոկտեմբերից: Համաշխարհային բանկի  կանխատեսումներով` 2009-2010թթ. աղքատության մակարդակը կանխատեսվում է 27 տոկոս: Անշուշտ, աղքատության մակարդակի ավելացում մենք կանխատեսում ենք: Այստեղ խնդիրն այլ է: Եթե զբաղվածության ոլորտն ուսումնասիրեք կտեսնեք, որ այնտեղ նպաստառու գործազուրկների թիվն է ավելացել: Միայն ընտանեկան նպաստը չէ, նաեւ խնամքի նպաստի բարձրացումն արդեն որոշակի գումար է (18 000 դրամ,-հեղ.) ճգնաժամի պայմաններում: Այդ գումարը տրվում է մինչեւ 3 տարեկան երեխա ունեցող ծնողներին: Նրանք առանց աշխատավարձի պահպանում են իրենց աշխատատեղը եւ ստանում են նպաստ: Ֆինանսների նախարարն ասում է, որ արդեն վիճակը կայուն է, հետեւաբար, տնտեսությունը զարգանալով, այդ մասնագետները կաշխատեն: Ճգնաժամ է, ֆինանսական միջոցները նվազում են եւ յուրաքանչյուր ընտանիք վերանայում է իր ծախսերը: Բնականաբար այդ նույն քաղաքականությունն էլ պետք է իրականացվի պետական բյուջեի ծախսային մասի վերաբերյալ: Ծննդյան նպաստների բարձրացումը նույնպես դրական արդյունք ունեցավ: Մենք եկող տարի պահպանվելու ենք նույն մակարդակի վրա: Թե շուկայում գնային ինչ փոփոխություններ կկանխատեսվեն` այսօր դժվար է ասել, բայց որ պաշտոնապես տնտեսությունը ներկայացնող նախարարությունները հայտնում են, որ տնտեսական անկումը կանգնել է եւ ակտիվացում է սպասվում դեպի զարգացում, արդեն զուգահեռաբար աշխատավարձի ձեւով եկամուտները կավելանան: Սոցիալական աջակցության ոլորտը` նպաստները, կոպիտ ասած, ոչինչ չանող ծրագրեր են: Պարզապես որոշակի գումար է տրվում ընտանիքին, մինչեւ հասկանա, թե ինչ եւ ինչպես պիտի անի: Մեզ անընդհատ քննադատել են, թե նպաստ տալով ժողովրդին դարձնում եք մուրացկան եւ ձեռքները ծալած սպասում են, թե երբ պիտի նպաստ ստանան: Ասեմ, որ ակտիվացվել է նաեւ զբաղվածության զրագրերը: Ի՞նչ  եք կարծում, նպաստի գումարի  ավելացումները համարժեք են այսօրվա պայմաններին  եւ ընտանիքը կարո՞ղ է մեկ ամիս ապրել  պետության կողմից տրվող նպաստով: Որպես սկզբունք մեզ  մոտ ընդունված է սոցիալական խնամառության բացառումը: Այսինքն` ընտանիքները չպետք է կախված լինեն նպաստից եւ նրանց հույսը միայն դա չլինի: Նպաստ ստացողը չպիտի ասի, թե ինչի աշխատեմ, երբ տանը նստած կարող եմ այդ գումարը ստանալ: Ակնկալվող աշխատավարձը միշտ պետք է ավելին լինի, քան ստացած նպաստը: Այլ հարց է, որ այդ նպաստը պիտի բավարարի նվազագույն կարիքները: Նպաստները, նաեւ կենսաթոշակներն այնքան չեն, որքան կցանկանայինք, բայց բոլոր դեպքերում` ունենք այն, ինչ ունենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter