HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պատերազմը կանխելու լավագույն ձևը դրան պատրաստ լինելն է»

27_11-asulisԵրեկ «Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական-ուսանողական միությունը հրատապ նիստ է հրավիրել և հայտարարություն արել` կապված Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի «անմեղսունակ ռազմատենչ հայտարարության հետ»: Այս մասին լրագրողներին «Հայացք» ակումբում տեղեկացրին միության անդամներից Դավիթ Սանասարյանը, Գևորգ Կարապետյանը, Դանիել Իոննիսյանը և Ռոբերտ Կադարյանը: Հայտարարությունում ասվում է, որ Ադրբեջանի կողմից հաճախացել են պատերազմ վերսկսելու մասին հայտարարություննները, և «Ժառանգության» երիտասարդ ներկայացուցիչները, մերժելով ռազմական եղանակով ցանակցած խնդրի լուծումը և դատապարտելով նման հայտարարությունները, այնուահանդերձ գտնում են, որ պատերազմը կանխելու լավագույն ձևը դրան պատրաստ լինելն է: Ալիևի հայտարարությունը «անմեղսունակ» կոչելը Դ. Սանասարյանը բացատրում է նրանով, որ «անմեղսունակը» իրավական գնահատական է: Այդ դեպքում մարդ չի գիտակցում իր արտաբերած միտքը: «Որքանո՞վ է ճիշտ հարևան երկրի ղեկավարի հասցեին արված նման արտահայտությունը»: Այս հարցին ի պատասխան` Դանիել Իոննիսյանն ասաց, որ եթե Ալիևի հայտարարություններն ուղղված են սադրելու Ադրբեջանի հասարակությանը` ագրեսիա կիրառելու, ուրեմն դա անմեղսունակություն է. «Ողջամիտ մարդը, երկրի առաջնորդը չի կարող իր հասարակությանը ներքաշել պատերազմի մեջ»,- ասաց նա: Իսկ արդյոք համանման պատասխանը նույնպես սադրանք չէ՞: Գևորգ Կարապետյանի խոսքով` դա ոչ թե սադրանք է, այլ իրենք ուղղակի իրենց թշնամիներին տեղեկացնում են, որ պատրաստակամ են հարցի ցանկացած ձևով լուծմանը: «Մենք պատերազմին դեմ ենք, բայց եթե այն լինի, պետք է արժանի պատասխան տալ»,- ասաց նա: Ս. Սանասարյանը նշեց, որ իրենք հայտարարություն են տարածել, քանի որ չտեսան ոչ մի արժանի պատասխան` ուղղված Ադրբեջանի նախագահի ու պաշտպանության նախարարի հայտարարություններին: «Նախագահի մամուլի խոսնակ Ս. Ֆարմանյանի պատասխանը մենք գնահատում ենք իբրև թույլ: Ադրբեջանի ղեկավարության կողմից ցանկացած ռազմատենչ հայտարարությունից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկու կողմին են կոչ անում զերծ մնալ նման հայտարարություններից, մինչդեռ մեր կողմից պատասխան չի լինում»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter