Աշխատանքի տոնավաճառ` Հրազդանում
Հրազդանում առաջին անգամ պետական բյուջեի ֆինանսավորմամբ և «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռնությամբ այսօր տեղի է ունենացել աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցել են 30 գործատուներ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` տոնավաճառի բացման արարողությանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, նախարարության, մարզպետարանի, Հրազդանի քաղաքապետարանի պատասխանատու աշխատակիցներ:
Տոնավաճառի նպատակն է առաջարկել աշխատանք փնտրողներին` հանդիպել թափուր աշխատատեղ առաջարկող գործատուների հետ, տեղեկանալ մեծահասակների կրթության հնարավորությունների մասին, ծանոթանալ ընդհանրապես գործազուրկների համար իրականացվող զբաղվածության ծրագրերին, ինչպիսիք են հաշմանդամների, երիտասարդների և աշխատաշուկայում այլ անմրցունակ խմբերի զբաղվածությանն աջակցող ծրագրերը, գործատուներին` գտնել համապատասխան հմտություններով մասնագետներ:
Մ. Մնացականյանը տոնավաճառի բացման արարողության ժամանակ ասել է, որ հայ մարդու, մանավանդ` տղամարդու համար աշխատանք ունենալը ոչ միայն ֆինանսական, այլև բարոյական խնդիր է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել