HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը Մինսկում մասնակցել է ԵՎՐԱԶԵՍ-ի խորհրդի աշխատանքներին

27_11-presidentՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մասնակցել է Եվրասիական տնտեսական համագործակցության միջպետական խորհրդի աշխատանքներին: Հայաստանն այդ կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ: Ինչպես տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը, միջպետական խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցել են նաեւ Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղըզստանի եւ Տաջիկստանի նախագահները: Պետությունների ղեկավարները բանակցություններ են վարել նախ նեղ, ապա` ընդլայնված կազմով: Նիստի օրակարգում ներառված են եղել շուրջ երկու տասնյակ հարցեր, այդ թվում` Եվրասիական տնտեսական համագործակցության միջպետական խորհրդի նախորդ նիստերի ժամանակ ընդունված որոշումների կատարմանը, Եվրասիական տնտեսական համագործակցության տարածքում միասնական տնտեսական տիրույթի եւ մաքսային միության ձեւավորմանը, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքներին վերաբերող հարցեր: Եվրասիական տնտեսական համագործակցության կազմակերպության 2009թ. փետրվարի 4-ի միջպետական խորհրդի նիստի ժամանակ ընդունվել են երկու որոշումներ` «Եվրասիական տնտեսական համագործակցության հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման մասին» եւ «Եվրասիական տնտեսական համագործակցության բարձր տեխնոլոգիական կենտրոնի հիմնադրման մասին»: Հայաստանը հանդիսանում է հակաճգնաժամային հիմնադրամի եւ բարձր տեխնոլոգիական կենտրոնի համահիմնադիրը, իսկ այդ երկու որոշումների հետ կապված փաստաթղթերը  Ազգային ժողովն արդեն վավերացրել է: Հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման վերաբերյալ ստորագրված փաստաթղթերն այժմ ներպետական վավերացման ընթացակարգերի ավարտական փուլում են, որից հետո հիմնադրամն առաջիկայում կսկսի իր գործունեությունը: Պետությունների ղեկավարների ընդլայնված կազմով հանդիպումից հետո ԵՎՐԱԶԵՍ-ի անդամ պետությունների ղեկավարներն ստորագրել են ընդունված որոշումներին վերաբերող փաստաթղթեր, այդ թվում նաեւ` Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի եւ Բելառուսի միջեւ մաքսային միությանը վերաբերող փաստաթղթերը: Սերժ Սարգսյանը Մինսկում մասնակցել է նաեւ ԱՊՀ տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված «Միավորելով ԱՊՀ տարածաշրջանը» թեմայով միջազգային գագաթաժողովի աշխատանքներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter