Փախուստ բանտից
«Հետքի» տեղեկություններով` այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից փախել են ցմահ դատապարտված երկու բանտարկյալներ` Մհեր Ենոքյանը և Սողոմոն Քոչարյանը: Բանտարկյալները 5 տարի առաջ` 2004 թ.-ի դեկտեմբերի 9-ին փախել էին նաև Գորիսի բանտից: Առայժմ մեզ չի հաջողվել պաշտոնական պարզաբանումներ ստանալ: Քրեակատարողական հիմնարկների բոլոր աշխատակիցներին կանչել են աշխատանքի, իսկ քաղաքի բոլոր հատվածներում ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ստուգումներ են անցկացնում: Մանրամասները կներկայացնենք ավելի ուշ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել