HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երիտասարդները կոչ են անում մասնակցել «Նվեր զինվորին» ակցիային

28-11_Nver-zinvorinԵրեւանի պետական, Ֆրանսիական եւ Սլավոնական համալսարանների ուսանողները ձեռնամուխ ենք լինում «Նվեր զինվորին» ակցիայի իրականացմանը, որը հնարավորություն կընձեռի ամրապնդել կապը հասարակության եւ բանակի միջեւ, ինչպես նաեւ 2010թ. Ամանորի կապակցությամբ հաճելի անակնկալ մատուցել սահմանամերձ շրջանների ժամկետային զինծառայողներին: Նախաձեռնող խումբը տարածել է հայտարարություն, որով կոչ է անում մասնակցել ակցիային: Սիրելի հայրենակիցնե´ր, Մեզանում չկա մի ընտանիք, ով այս կամ այն կերպ մասնակցած չլինի մեր հայրենիքի պաշտպանությանը: Հենց մե´զ է ընձեռնվել անկախ պետականություն եւ Հայոց բանակ ունենալու պատիվը, որի շարքերում այսօր ծառայում են մեր եղբայրերն ու զավակները, ընկերներն ու սիրելիները: Կոչ ենք անում բոլոր մայրերին, հայրերին, եղբայրներին, քույրերին, ընկերներին, գործարարներին իրենց հնարավորություններին ներածի չափով, աջակցել «Նվեր զինվորին» ակցիայի իրականացմանը, որով հավաքագրված դրամական միջոցներով նախատեսվում է առաջիկա Ամանորի կապակցությամբ պատրաստել եւ հանձնել ծանրոց-նվերներ ՀՀ զինված ուժերի սահմանամերձ զորամասերի ժամկետային զինծառայողներին: Ակցիան բարեգործական է եւ չի հետապնդում շահույթ: Ապավինում ենք ձեր օգնությանը մեր զինվորներին հաճելի անակնկալ մատուցելու հարցում: Փոխանցումը կարելի է կատարել ցանկացած բանկից, աշխարհի ցանկացած կետից: Բացված են հաշվեհամարներ «Արարատբանկում». ՀՀ դրամով փոխանցումների համար` 1510007752300100 ԱՄՆ դոլարով փոխանցումների համար` 1510007752300101 Եվրոյով փոխանցումների համար` 1510007752300149 Անգամ 1000 դրամ արժողությամբ նվերը կարող է ամանորյա մեծագույն ուրախություն պարգեւել զինվորին: Ակցիայի բոլոր մասնակիցները կստանան շնորհակալագրեր եւ հուշանվերներ, այդ թվում` պատրաստված զինվորների ձեռքերով: Շնորհակալ ենք բոլոր արձագանքողներին: Տեղեկությունների համար կարող եք զանգահարել (099) 63-69-69 հեռախոսահամարով: Մատուցե´նք հաճելի անակնկալ մեր հայրենիքի պաշտպաններին: Մեր բանակում ծառայում են մեր հարազատները: «Նվեր զինվորին» բարեգործական ակցիայի նախաձեռնող խումբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter