HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

pressՉհիմնավորված Փուչիկը «Անշարժ գույքի շուկայի «գերտաքացումը» այն չհիմնավորված  փուչիկն էր, որը հետո պայթեց», հայտարարել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը` անդրադառնալով Հայաստանի տնտեսության հեռանկարներին: Chorrord-ishxanutyun«ՉԻ» - Խնդիրն այստեղ այն չէ, որ տարիներ շարունակ, երբ այդ «չհիմնավորված փուչիկը» փչվում էր, Համաշխարհային բանկը ծպտուն չէր հանում եւ նույնիսկ փառաբանում էր երկնիշ տնտեսական աճը` Հայաստանը համեմատելով զանազան վագրերի եւ այլ կատվազգիների հետ: Խնդիրն է այն է, որ «չհիմնավորված փուչիկ» փչելը, փաստորեն, մեծագույն հանցանք էր, որի արդյունքում Հայաստանն այսօր հայտնվել է տնտեսական աղետի եզրին, եւ նույնիսկ ավանդաբար լավատես Համաշխարհային բանկն է կասկածում, որ Հայաստանն ի վիճակի կլինի սպասարկել իր արտաքին պարտքը: Հարց է ծագում` իսկ ո՞վ է փչել «չհիմնավորված փուչիկը»: Այս հարցը նույնպես իր պատասխանն ունի: Ե´վ Ռոբերտ Քոչարյանի, ե´ւ Սերժ Սարգսյանի մերձավորներն առ այսօր զբաղվում են «էլիտար շինարարությամբ», կառավարությունն էլ շարունակում է աջակցել այդ ոլորտին: Այնպես որ` մնանք սպասող հերթական «զմփոցին»: Haykakan-JamanakՀաջողա՞կ Երեկ հրապարակված «Ձախողված պետությունների» (Failed States)  2009 թվականի վարկանիշային զեկույցում 177 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 101-րդ հորիզոնականը` զգալիորեն առաջ ընկնելով իր հարեւաններից: Իր հարեւանների համեմատ ՀՀ-ի ավելի բարվոք վիճակը բացատրվում է նրանով, որ վարկանշման գլխավոր չափորոշիչներից մեկը սեփական տարածքային ամբողջականությունը վերահսկելու` պետական կարողությունն է: Իսկ Վրաստանին եւ Ադրբեջանին դա չի «հաջողվել» անել: HraparakՈստիկանապետը հրաժարվո՞ւմ է Մեզ հասած տեղեկություններով` ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն օրերս աշխատանքից ազատվելու դիմում է գրել, որի ճակատագիրը դեռեւս անորոշ է: Ինչպես տեղեկացել ենք, պատճառները մի քանիսն են. մի կողմից նախագահականում դժգոհ են նրա աշխատանքից, մի շարք գործերում նա ինքնագործունեություն է դրսեւորել` որոշումները չհամաձայնեցնելով վերադասի հետ: Մյուս կողմից` սա տեղավորվում է նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին կարգի հրավիրելու գործընթացի մեջ, որը, ըստ ամենայնի, վերջերս ձեռնարկվել է Սերժ Սարգսյանի կողմից: Հայտնի է, որ Ալիկ Սարգսյանն Աբրահամյանի հովանավորյալն է, իսկ ոստիկանապետի պաշտոնը մեր ժամանակներում ամենակորեւոր պաշտոններից է, եւ բնական է, որ նախագահն ուզում է այնտեղ տեսնել անվերապահորեն իրեն նվիրված մարդու: Ինչ վերաբերում է ոստիկանապետի պաշտոնի թեկնածուներին, ապա դրանց պակաս չի զգացվում. նրանց թվում են Ներսես Նազարյանը, Աշոտ Գիզիրյանը, Հովհաննես Հունանյանը եւ ուրիշներ: Aravot«Ա1+»-ը գլխացավ է դարձել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը «Բջջային հեռուստատեսություն» նախագծով վերահեռարձակելու համար հեռուստաընկերություններից պահանջում է, որ նրանք ունենան հեռարձակման արտոնագիր: «Նույնը կարելի է ասել նաեւ մալուխային հեռուստաընկերության դեպքում: Եթե նրանք հիմա դիմեն մեզ` մեր տեսանորությունները վերահեռարձակելու համար, պիտի մեզնից պահանջե՞ն հեռարձակման արտոնագիրը,- տարակուսում է «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը: - Վերջապես այս հարցի վերաբերյալ պետք է հստակություն լինի, մինչդեռ Գրիգոր Ամալյանին ձեռնտու է այս վիճակը` շառից-փորձանքից, գլխացավից հեռու: Գլխացավը, տվյալ դեպքում, մենք ենք»: Էրդողանին` Նոբելյան մրցանա՞կ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար, Նոբելյան մրցանակի կոմիտեի նախագահ Տուրբյորն Յագլանդն առաջարկել է Նոբելյան մրցանակով պարգեւատրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ` Թուրքիայում եւ տարածաշրջանում խաղաղության ապահովմանը նպատակաուղղված ջանքերի համար: Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը նպատակաուղղված ջանքերին, ինչպես նաեւ մի շարք երկրների հետ վիզային ռեժիմի պարզեցմանը, Յագլանդը նշել է.«Ես հիանում եմ այն բանով, թե Էրդողանը ինչպես է ղեկավարում այդ գործընթացները, եւ չեմ հասկանում նրանց, ովքեր դեմ են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը: Թուրքիայի բանակն ուժեղագույններից մեկն է Եվրոպայում: Այդ երկիրը կամուրջ է Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ, եզակի դեր է խաղում Մերձավոր Արեւելքում»: 168-jamԵթե Ալիեւն ասի... Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ Մեթին Յըլմազը հայտարարել է, որ հայ-թուրքական արձանագրությունները կախված են Ադրբեջանից, եւ որ դրանք չեն քննարկվի հանձնաժողովում, եթե Ադրբեջանը ինչ-որ բանից դժգոհ լինի: Նշենք, որ մինչ արձանագրությունները Թուրքիայի Ազգային մեծ ժողովի լիագումար նիստին ներկայացնելը, դրանք պետք է քննարկվեն արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: «Եթե Իլհամ Ալիեւն ասի, որ գործերը հասել են որոշակի կետին, խնդիրները սկսում են լուծվել, եւ հասունացել է ժամանակը, որ մենք էլ որոշ քայլեր անենք, այդ ժամանակ էլ մենք այդ արձանագրություններն էլ կմտցնենք հանձնաժողովի օրակարգ»,-նշել է Մ. Յըլմազը: Իսկ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, թե Ադրբեջանի արձագանքը շատ կոշտ կլինի, եթե Թուրքիան վավերացնի Հայաստանի հետ սահմանները բացելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրությունները: «Հայ-թուրքական  մերձեցումը սպառնում է  ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների շահերին: Արեւմուտքը պետք է հասկանա, որ չի կարելի առաջ մղել հայ-թուրքական հաշտեցումը` առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու»,- հայտարարել է նա: Azg-oratertՆոր ստեր. «Լեռնային Ղարաբաղ. Ադրբեջանի մշակութային օրրան» Գերմանական տարբեր լրատու կայքէջեր իրազեկում են, թե նոյեմբերի 26-ին Գերմանաադրբեջանական ֆորումը Բեռլինում գիտական սիմպոզիում է կազմակերպել, որ կրել է «Լեռնային Ղարաբաղ. Ադրբեջանի մշակութային օրրան» վերնագիրը: Բանավեճի թեման եղել է ԼՂ հակամարտությունը: Սիմպոզիումն ընդգծել է Ադրբեջանի մշակութային եւ էներգատնտեսական նշանակությունը: Հայաստանի`«Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի բռնազավթումը Լեռնային Ղարաբաղը դարձրել է անտեսված ճգնաժամի մի գոտի, որ հաճախ բնորոշվում է «սառեցված հակամարտություն» անվամբ: Այս հակամարտությունը ոչ միայն փախստականների համար է կարեւոր, այլեւ Եվրոպայի` նավթ ու գազ մատակարարելու համար: Գերմանիայի համար Ադրբեջանը Կովկասում կարեւորագույն տնտեսական գործընկեր է. 2008-ին Գերմանիան Ադրբեջանից մոտ 3,4 միլիոն տոննա նավթ է ստացել: Էներգետիկ մեծ ռազմավարությունը նկատի առնելով` գերմանական քաղաքական հետաքրքրությունից է բխում ԼՂ հակամարտության արագ եւ խաղաղ լուծմանը սատարելը»,- սիմպոզիումում կարծիք է հայտնել կառավարության նախկին խոսնակ, նախկին պետնախարար, Գերմանաադրբեջանական ֆորումի նախագահ Օտտո Հաուզերը: Hayoc-ashxarhՀիվանդ երեւակայության արգասիք Վաղուց արդեն ակնհայտ է, որ Ադրբեջանը բանակցում է ոչ թե ղարաբաղյան հիմնահարցը կարգավորելու համար, այլ բանակցային գործընթացն օգտագործում է որպես քող` սեփական քարոզչությունն ու ապատեղեկատվությունը տարածելու նպատակով: Երեկ, մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մյունխենյան հանդիպումից հետո ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունը, նման կարծիք հայտնեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Դրա հերթական դրսեւորումն են որոշ լրատվամիջոցների հիմնազուրկ մեկնաբանությունները մյունխենյան հանդիպման մասին, որոնք ոչ այլ ինչ են, քան ադրբեջանական կողմի հիվանդ երեւակայության արգասիք»,- նշել է նա: Նկատենք, որ նոյեմբերի 22-ին Մյունխենում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից որոշ ադրբեջանական լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, թե ԼՂՀ անվտանգության գոտուց հայկական զորքերը դուրս բերելու շուրջ համաձայնություն է ձեռք բերել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter